
«Հետո էլի սկսել եմ մտածել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու, և քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ, և էդ թակարդից պետք է դուրս գա։ Եվ ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել էդ թակարդից։
Էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ կոնկրետ մարդիկ լրտեսական տրամաբանության գործունեության մեջ Հայաստանն ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ։
Ես զարմանում եմ, որ մարդ կա, ում համար էս թեմաներն էմոցիոնալ չեն։ Ես չեմ զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի, նա սառնասիրտ մարդասպան է, ինչի՞ պիտի էմոցիա ունենա: Նա մարդասպան է, որի տեղը բանտում է, կարծում եմ՝ բանտում նրա էմոցիաները կամաց-կամաց կվերականգնվեն։
Կամ Ծառուկյան Գագիկը ինչի՞ պիտի էմոցիա ունենա, քյարփինջը ո՞նց կարող է էմոցիա ունենալ։ Կամ կալուգացի օլիգարխը ինչի՞ պիտի էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտը էմոցիա ունի՞:
Ես էմոցիոնալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեր համար, ես լրագրող, պատգամավոր ժամանակ էմոցիոնալ չե՞մ եղել»,- ասել է վարչապետը։