ԱՄՆ-ն ժամանակավորապես սահմանափակել է մուտքն օտարերկրացիների հաար

Ամերիկայի Միացյալ Նահանգները ժամանակավորապես սահմանափակել է մուտքն այն օտարերկրացիների համար, որոնք վերջին 21 օրվա ընթացքում այցելել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (ԿԴՀ), Ուգանդա կամ Հարավային Սուդան՝ այս տարածաշրջաններում Էբոլայի տենդի Բունդիբուգյո շտամի բռնկման պատճառով։ Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) մամուլի ծառայությունը։

«CDC-ն հրաման է արձակել կասեցնելու Միացյալ Նահանգներ մուտքը այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք գտնվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ուգանդայում կամ Հարավային Սուդանում ժամանումից առաջ 21 օրվա ընթացքում», – ասվում է հրապարակման մեջ։

 

Նշվում է, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության որոշման համաձայն՝ այդպիսի ուղևորներին կուղղորդեն Վաշինգտոնի միջազգային օդանավակայան՝ պարտադիր բժշկական զննություն անցնելու և հարցաթերթիկներ լրացնելու համար։ Լրացուցիչ ստուգումները ներդրվել են հիվանդության հնարավոր տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում։ 

Leave a Comment