Միջին օղակի զինվորականներին ցուցմունքների համար կանչում են հարցաքննության․ ԶԼՄ

Միջին օղակի զինվորականներին հարցաքննության են կանչում բարձրաստիճան զինվորականների, պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոնյաների, հիմնականում՝ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների դեմ ցուցմունքներ ստանալու նպատակով, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ընտրությունների նախաշեմին այս գործողություններն ունեն կանխարգելիչ բնույթ՝ զինվորականության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու և ընդդիմության հետ հնարավոր համագործակցությունը բացառելու համար, ընդ որում՝ չեն բացառվում նաև հնարավոր ձերբակալությունները։

Նշվում է նաև, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իր վերջին ակտիվությունից հետո դադարեցրել է հանրային գործունեությունը՝ ստացված համապատասխան զգուշացումների պատճառով։

Գասպարյանն առաջարկել էր ԱԺ-ում փակ քննարկում կազմակերպել 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։

Leave a Comment