«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը գրում է․
«Պատերազմից (պատերազմներից) հետո ես առաջին անգամ ունենում եմ հանրային մոբիլիզացիայի զգացում։
Տարբեր պետական մարմիններ, ՀԿ-ներ, բիզնեսմեններ, լրատվամիջոցներ, TV-ներ, ռադիոներ, ակտիվիստներ ու սովորական քաղաքացիներ միասին պայքարում են ընտրական ապօրինություններ ու ռուսաստանյան միջամտության դեմ։
Կուզենամ թվարկեմ այդ անձանց մի մասին, որոնք հենց մեր հետ են աշխատում/համագործակցում.
-Տեղեկություններ ու փաստեր մեզ ուղարկող քաղաքացիներ, որոնց մեծ մասը դրա համար փող չի ուզում. «էտ փողը մի ուրիշ տեղ կծախսեք» ձևակերպմամբ։
-ՌԴ-ում սեփական ազատությունը վտանգելքվ ընտրությունների միջամտության մասին փաստեր հավաքողներ։
-Հանրային իրազեկման արշավում մեր նյութերը ինքնարժեքով ու անգամ անվճար տարածող արտաքին գովազդի կազմակերպություններ։
-Մեր հոլովակների համար լուրջ զեղչեր անող (երբեմն` կրկին անվճար) TV֊ներ ու ռադիոներ։ Մեր թռուցիկները անվճար բաժանող սահմանապահներ։
-Մեր ուղերձներն ու նյութերը ինքնուրույն տարածող բլոգերներ, մեր վիդեոները սեփական միջոցներով գովազդող անհատներ։
Դուք բոլորդ գանձ եք։ Դուք բոլորդ այս երկրի դիմադողունակությունն եք։ Քանի դուք կաք` ոչ մեկ չի կարողանա գողանալ մեր ժողովրդավարությունը (որը, իհարկե, դեռ աճելու շատ տեղ ունի)»։