Լիտվայի Ռադվիլիշկիս շրջանում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է օդաչուն։ Այս մասին հայտնել է LRT ազգային ռադիոն։
«Ռադվիլիշկիս շրջանի Ռոկոնյայ գյուղի մոտ կործանվել է երկու տեղանոց թեթևշարժիչային ինքնաթիռ՝ ուկրաինական արտադրության Aeroprakt A-22, որը վարում էր ինքնաթիռի 78-ամյա սեփականատեր Կազիմիերաս Մասիլիոնիսը։ Օդաչուն մահացել է վթարի հետևանքով», – հաղորդել է ռադիոկայանը։
Ինքնաթիռում նաև ուղևոր է եղել։ Նա վիրավորվել է և հոսպիտալացվել։
Ինքնաթիռը կործանվել է սիրողական ավիացիայի սիրահարների կողմից օգտագործվող փոքր օդանավակայանի թռիչքուղու մոտ։ Վթարը, հնարավոր է, տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Տեղի բնակիչները միջադեպի մասին հայտնել են ոստիկանությանը և բժշկական անձնակազմին։