Գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում․ ՀԾԿՀ – armeniatoday.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքել է գազի գնի հնարավոր բարձրացման մասին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկությունը և նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը։

ՀԾԿՀ-ն հայտնել է, որ բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում։ Գերատեսչությունից հավելել են, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ցանկացած որոշման կամ գործընթացի դեպքում Հանձնաժողովը հանրությանը կտեղեկացնի սահմանված կարգով և պաշտոնական հարթակներով։

Leave a Comment