«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թևանյանը, որը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության մեջ, հայտարարել է, որ 2023թ․ վայր է դրել մանդատը, մինչդեռ մեղադրանքում նշված է, որ նա 2024 թվականին որպես պատգամավոր գաղտնի տեղեկություններ է փոխանցել ԱԺ փակ գաղտնի լսումներից։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն արձագանքել է․ «Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ապօրինի բառը: Այսինքն՝ անձը 2024թ․ ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»:
