Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3089-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 3089-ի, վիրավորների թիվը՝ 9397-ի», – ասվում է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Իսրայելը օդային և հրետանային հարվածները շարունակում է Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 16 և վիրավորվել 35 մարդ։
Նշվում է, որ փրկարարական խմբերը շարունակում են մաքրել ավերակները մի քանի համայնքներում, և զոհերի թիվը կարող է աճել։
