Զելենսկու սպառնալիքը` Լուկաշենկոյին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին սպառնացել է ռազմական հարվածով:

«Մենք հնարավորություն ունենք կանխարգելիչ գործելու Բելառուսի փաստացի ղեկավարության նկատմամբ, որը պետք է լինի տոնուսի մեջ, այսինքն՝ իրականում զգա, որ հետևանքներ կլինեն, եթե Ուկրաինայի և մեր ժողովրդի դեմ ագրեսիվ գործողություններ ձեռնարկվեն», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Այսօր Ռուսաստանը և Բելառուսը սկսել են միջուկային զորավարժություններ։ Գերասիմովը պնդում է, որ երկու երկրների զորամասեր են հասցվել և փոխանցվել միջուկային զինամթերքներ։

Leave a Comment