Jean Paul Gaultier-ը ներկայացրել է բարձրակարգ օծանելիքների նոր հավաքածու՝ «Les Ateliers Gaultier» անվամբ։ Շքեղ շարքը ոգեշնչված է նորաձևության տան կուտյուր ժառանգությամբ և ներառում է վեց բույր, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ պատմություն ու դիզայն։
Հավաքածուի արժեքը կազմում է 260 եվրո՝ 100 մլ տարբերակի համար։ Բույրերի ստեղծման վրա աշխատել են հայտնի պարֆյումերներ, որոնք համադրել են վարդը, ուդը, կաշվե նոտաները, վանիլը, սանդալն ու համեմունքները՝ ստեղծելով ավելի արտահայտիչ և «նիշային» բույրեր։ Նոր հավաքածուի շշերը ևս առանձնանում են կուտյուր ոճով․ դրանց վրա օգտագործվել են մետաղական դետալներ, անվտանգության քորոցի տարրեր և ռետրո փչիչներ։ Վաճառքը նախ կսկսվի Փարիզում, ապա կընդլայնվի Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
