Իրանը սպասվածից արագ է վերականգնում իր ռազմական պոտենցիալը. CNN

Իրանը սպասվածից արագ է վերականգնում իր ռազմական պոտենցիալը. CNN

Ըստ ամերիկյան հետախուզության նոր գնահատականների, որոնց ծանոթացել է CNN լրատվական գործակալությունը, Իրանն արդեն վերսկսել է հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը ապրիլի սկզբին հաստատված վեցշաբաթյա հրադադարի ընթացքում։ 

Աղբյուրները նշում են, որ Թեհրանն իր ռազմական արդյունաբերությունը վերականգնում է շատ ավելի արագ, քան ենթադրվում էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածներից հետո:

Թեև ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարությունը հայտարարում էր, որ Իրանի ռազմարդյունաբերական համակարգի 90%-ը ոչնչացված է և դրա վերականգնման համար տարիներ կպահանջվեն, հետախուզական տվյալները հակառակն են փաստում։ 

Ըստ վերջին հաշվարկների՝ Իրանը կարող է ամբողջությամբ վերականգնել ԱԹՍ-ների իր արտադրական հզորությունները ընդամենը վեց ամսում, իսկ ռազմական արդյունաբերության հետշպրտումը չափվում է ոչ թե տարիներով, այլ ամիսներով:

Այս արագ տեմպերը բացատրվում են նրանով, որ ամերիկա-իսրայելական հարվածները չեն հասցրել սպասված վնասը, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի կողմից ցուցաբերվող աջակցությամբ։ Մասնավորապես, նշվում է, որ Չինաստանը շարունակել է հրթիռների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ մատակարարել Իրանին (չնայած Պեկինը հերքում է այս մեղադրանքը): 

Հետախուզության տվյալներով՝ ներկայումս պահպանվել է Իրանի ԱԹՍ-ների պոտենցիալի շուրջ 50%-ը և հրթիռային արձակման կայանքների երկու երրորդը, ինչը լրջագույն սպառնալիք է մնում տարածաշրջանի համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել ռմբակոծությունները։

Leave a Comment