Զախարովայի կոշտ մեսիջը՝ Փաշինյանին․ Մոսկվայում սա արդեն միտում են համարում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջոցառումներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու հանգամանքին։ Ըստ ռուսական կողմի ձևակերպման՝ այս երևույթն արդեն համակարգային բնույթ է կրում։

 Զախարովան նշել է, որ ինտեգրացիոն կառույցի աշխատանքների վրա Հայաստանի կառավարության ղեկավարի բացակայությունը որևէ կերպ չի ազդի։ 

 «Սա արդեն դառնում է մի համակարգ, որը, ինչպես մենք հասկանում ենք, այս ուղղությամբ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը»,– հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր՝ չի մասնակցի մայիսի 28-29 տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթնաժողովին: Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

Այդուհանդերձ, ռուսական կողմը կառույցի բնականոն գործունեության համար որևէ ռիսկ կամ բացասական հետևանք չի տեսնում։ 

Leave a Comment