Այս տարի Ադրբեջանն օկուպացված Արցախ է ուղարկել բնակվելու շուրջ 30 հազար ադրբեջանցի


Քաղաքականություն


Այս տարի Ադրբեջանն ավարտում է պետական ծրագրի շրջանակներում օկուպացված Արցախ ուղարկված ադրբեջանցիների հերթական փուլը:

Ծրագրով ընդգրկված ընտանիքների մեծ մասն արդեն  ուղարկվել է օկուպացված Արցախ:

Այժմ մշակվում է երկրորդ պետական ​​ծրագիրը, որի նպատակն է ավելի արագացնել անտուն ադրբեջանցիներով Արցախի բնակեցումը:

Այս մասին հայտարարել է օկուպացված Ակնայի, Վարանդայի և Իվայանի շրջաններում Ադրբեջանի նախագահի այսպես կոչված հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

Միայն այս տարի սպասվում է մոտ 30,000 ընտանիքի տեղափոխումն օկուպացված Արցախ:


Leave a Comment