Պետք է հասկանալ խաղի խորքը: ՔՊ-ական իշխանության վարքագիծը միտված է մի բանի՝ ԵԱՏՄ-ի թուլացմանն ու հեղինակազրկմանը: Հայատսանը ԵԱՏՄ-ից դուրս չի գալիս ոչ թե որովհետև Նիկոլը մտածում է տնտեսության կամ հետևանքների մասին, այլ քանի որ Արևմուտքը Հայաստանի օգնությամբ փորձում է ԵԱՏՄ-ի ներսում ստեղծել ցուգցվանգային իրավիճակ.եթե ԵԱՏՄ-ն ամեն ինչ թողնում է այնպես, ինչպես կա, Հայաստանը դառնում է այդ կառույցում յուրատեսակ «տրոյական ձի», եթե միակողմանիորեն Հայաստանին հեռացնում են կառույցից, ապա խախտվում է ներքին կանոնադրությունը, այսինքն՝ այսպես թե այնպես կառույցը թուլանում ու հեղինակազրկվում է: Սա արևմտյան թակարդ է, իսկ թակարդի վրա հայտնված պանրիկի դերում Հայաստանն է:
Մյուս կողմից՝ եթե Հայաստանը հայտարարում է, որ միակողմանիորեն սառեցնում է իր անդամակցությոնը ՀԱՊԿ-ին, ապա ինչո՞ւ նույն ՌԴ-ն նմանատիպ միակողմանիություն չի կարող դրսևորել ԵԱՏՄ-ի պարագայում: Այլ հարց, որ չեն ուզում Արևմուտքի սրտով լինել, ուստի փորձում են արոներին դեռ խելքի բերել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: