ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին




 

tert.am. ՌԴ-ն միջուկային ուժերի զորավարժությունների շրջանակում ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար։ Հայտնում է Ռիա Նովոստին:


 


ՌԴ Պաշտպանության նախարարությունը զորավարժությունների ընթացքում ցուցադրել է Ռուսաստանի բալիստիկ հրթիռներով զինված ատոմային սուզանավերի ծովային փորձադաշտերի շրջաններ դուրս գալը: Ավիացիան մշակում է «Կինժալ» հրթիռների հատուկ մարտական մասերով սպառազինման և պարեկային շրջաններ թռիչքների գործողությունները: Հյուսիսային և խաղաղօվկիանոսյան նավատորմերը, հեռահար ավիացիան, ինչպես նաև Լենինգրադի և կենտրոնական ռազմական օկրուգները մշակել են հրթիռների արձակման պատրաստականության բերման գործողությունները։


 


ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին, զորավարժությունների շրջանակում մշակվում է միջուկային զենքի համատեղ կիրառումը։


 


 


Leave a Comment