Պուտինից ազդանշան Արևմուտքին. ինչ է տեղի ունեցել Չինաստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպմանը ազդանշան է հղել Արևմուտքին, գրում է L’Antidiplomatico-ն։

«Պուտինի համար քաղաքական ուղերձը հստակ է. Ռուսաստանն ու Չինաստանը վարում են անկախ և ինքնիշխան արտաքին քաղաքականություն, գործում են սերտ ռազմավարական համակարգման մեջ և «կարևոր կայունացնող դեր են խաղում համաշխարհային ասպարեզում»», — ասված է հրապարակման մեջ։

Հոդվածում նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու եվրասիական երկրների միջև համագործակցության հարցեր, որոնք հանգեցրել են համատեղ հռչակագրի և շուրջ քառասուն միջկառավարական, միջգերատեսչական ու կորպորատիվ փաստաթղթերի ստորագրմանը։

Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով այցելել էր Չինաստան։ Չորեքշաբթի օրը Պեկինի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում տեղի են ունեցել բանակցություններ նեղ և ընդլայնված կազմերով։

Leave a Comment