Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը՝ Երևանում

Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։

The post Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը՝ Երևանում appeared first on Alphanews.

Leave a Comment