Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա. կան զոհեր


Միջազգային


Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքի վրա։

Նահանգապետը հայտնել է երկու զոհի մասին։

Ուկրաինական Telegram ալիքները հայտնել են, որ հարձակման է ենթարկվել տեղական նավթավերամշակման գործարանը և հրապարակել հրդեհի կադրերը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների և Կասպից ծովի վրայով խոցել են 121 ուկրաինական անօդաչու թռչող սարք։


Leave a Comment