Մանկահասակ ու հաշմանդամ երեխաների ծնողները աշխատավայրում «Ծնողական ժամ» կունենան

Մինչև 12 տարեկան երեխաներն ու հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ծնողներն աշխատավայրում կունենան «Ծնողական ժամի» հնարավորություն։ Որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 21-ի նիստում։

«Ծնողական ժամի» տրամադրումը հնարավորություն կտա աշխատող ծնողներին ավելի ճկուն կերպով կազմակերպել իրենց գրաֆիկը՝ առանց ֆինանսական կորուստների: Այդ ժամանակահատվածը ներառվելու է աշխատաժամանակում, և դրա ընթացքում աշխատավարձը լիովին պահպանվելու է:

Բազմազավակ ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ մեծացնող ծնողների համար ծնողական ժամն ավելի երկար կլինի, նշված է հիմնավորման մեջ։

ԱՍՀ նախարարությունից ակնկալում են, որ փոփոխությունների ընդունումը թույլ կտա ընդլայնել աշխատողների սոցիալական երաշխիքները, նվազեցնել աշխատավայրերում ուշացումներն ու կարգապահական վեճերը, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում կնպաստի աշխատուժի արտադրողականության աճին և ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը:

Leave a Comment