ԶԼՄ-ն հայտնել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի գնի հնարավոր վերանայման մասին

Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկություն է ստացել, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է,  գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով կառավարական շրջանակների աղբյուրին։

Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը թանկացման հնարավոր սցենարի մասին է։

Ըստ թերթի աղբյուրի՝ «Գազպրոմ Արմենիան» ՌԴ-ից է ստացել է նման գործընթաց սկսելու հանձնարարություն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպային և Հայաստանին վաճառվող գազի գինը էական տարբերություն ունի։ Ըստ նրա՝ Եվրոպայում 1000 խորանարդ մետրի դիմաց գազի գինը գերազանցում է 600 դոլարը, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 177,5 դոլարով։ 

Կարդացեք նաև՝ 

Մոսկովյան բանակցությունների երանգները. Փաշինյան-Պուտին բաց խոսակցությունից մինչև հնարավոր ճնշումներ հայկական բիզնեսի վրա

Leave a Comment