Տարածաշրջանային միջանցքների քարտեզը այլևս գծում է Իրանը, այլ ոչ թե Վաշինգտոնը – Նորություններ 21.05.2026

Իրանական ԶԼՄ-ները տարածել են Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, այդ երկրի նախկին ԱԳ նախարար Վելայաթիի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ։

Վերջինս այս մասին բառացիորեն նշել է՝

«Մյուս կողմից, Կովկասում հաշվարկների փոփոխությունը և «Թրամփի (Զանգեզուրի) միջանցք» պարտադրված բառակապակցության խամրումը ցույց տվեցին, որ այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքներով, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով»։

Եթե չեմ սխալվում, սա 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանի իշխանական վերնախավում տեղի ունեցած նշանակալի փոփոխություններից հետո նման բարձրաստիճան որևէ իրանցի պաշտոնյայի առաջին հայտարարությունն է «Թրամփի ուղու» վերաբերյալ։

Հարկ է նշել, որ Վելայաթին նաև նախկինում է աչքի ընկնել այս հարցում շատ կոշտ դիրքորոշմամբ։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Leave a Comment