Շոյգուի սկանդալային ուղերձը՝ Երևանին․ Ռուսաստանի շնորհիվ է Հայաստանը պահպանել իր ինքնիշխանությունը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել է, որ 20-րդ դարի վերջին տասնամյակում Ռուսաստանի ներդրած ջանքերի շնորհիվ է Հայաստանը կարողացել պահպանել իր ինքնիշխանությունը:

ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստի ընթացքում պաշտոնյան հայտարարել է նաև, որ Մոսկվայի աջակցությունը վճռորոշ նշանակություն է ունեցել հանրապետությունը էներգետիկ շրջափակումից հանելու գործում: 

Շոյգուն առանձնակի շեշտադրել է երկու պետությունների պատմական խորը կապերը՝ հավելելով, որ հայ և ռուս ժողովուրդներին կապում են դարավոր բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև օտարերկրյա նվաճողների դեմ համատեղ պայքարի անցյալը: 

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ պատմական այս ընդհանուր ուղին ու ձևավորված ավանդույթները հիմք են հանդիսանում երկկողմ փոխհարաբերությունների համար, որոնք արտահայտվել են նաև Հայաստանի նորագույն պատմության բարդ ժամանակահատվածներում։ 

Leave a Comment