Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու •

Քաղաքացիների հետ շփումներից պարզեցինք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնները վերջին օրերին իրենց անցկացրած սոցհարցումների ժամանակ պարտադիր ներառում են հետընտրական զարգացումների հարցը եւ ճշտում են՝ արդյո՞ք մարդիկ կմասնակցեն այդ պրոցեսներին:

«Հրապարակ» թերթը գրում է․ Մասնավորապես, եթե ՔՊ-ն վերընտրվի, իսկ ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, կմասնակցե՞ք արդյոք դրան, թե՞ համարելու եք, որ ամեն ինչ վերջացած է։

Թե որ շրջանակներն են փորձում հանրային այդ տրամադրությունները շոշափել, դժվար է ասել, սակայն այս փաստն ինքնին հուշում է, որ հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու։

Leave a Comment