ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պապիկյանը հանդես է եկել բանակի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հանրապետության օրը՝ Մայիսի 18-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսին։ 

Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է հարցին, թե ինչ է սպասվում հանրությանը մայիսի 28-ին։ 

«Հանրությանը ներկայացվելու է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել ենք, քողարկել ենք, չենք խոսել դրա մասին, համեստորեն լռել ենք։ Հիմա պիտի հանրությանը ներկայացնենք որպես հաշվետվություն, թե ինչ ենք արել վերջին 4 տարիների ընթացքում»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։ 

Հավելենք՝ զորահանդեսը կկայանա մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում, և կմեկնարկի ժամը 10։00-ին։ 

Leave a Comment