Իշխանության գալուց հետո օրենքով կարգելենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել ՀՀ-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալուց հետո իրենց թիմն օրենսդրորեն արգելելու է ադրբեջանցիներին անշարժ գույք գնել կամ նվեր ստանալ երկրում։

Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստան 300 հազար ադրբեջանցիների վերադարձի պահանջի վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ եթե այս օրակարգը կեղծ լիներ, ապա Հայաստանի իշխանություններն ուղղակիորեն կհերքեին այն: «Ալիևը հայտարարել է, թող [Փաշինյանը] բարձրանա Ազգային ժողովի ամբիոն ու ասի՝ չի կարող գալ 300 հազար ադրբեջանցի։ Բա ինչո՞ւ չի ասում, արդեն երկու շաբաթ անցավ, որովհետև վախենում է, որովհետև ինքը գիտի իր գլխի գալիքը»,- շեշտել է Կարապետյանը:

Leave a Comment