Մարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն Մարուքյան


«Մարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի, և նույն պրոդուկտը տարիներ շարունակ վաճառվել է ժողովրդին, մինչդեռ հասարակությունը շարունակում է սպասել իրական քաղաքական և իրավական գնահատականների»։
© Էդմոն Մարուքյան

ԼՀԿ-ն քարոզարշավի հեթական օրը մեկնարկեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ բացօթյա կարճ փոդքասթի ձևաչափով։

«Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է արյան», – հայտարարեց Կարպիս Փաշոյանը անցկացված զրույցի ընթացքում։

Փաշոյանի խոսքով՝ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել արտաքին ցուցադրական ժեստերով, քանի դեռ քաղաքացին շարունակում է բախվել նվաստացման, բռնության և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության։ Նա ընդգծեց, որ այլևս երբեք ՀՀ քաղաքացու արյունը չպետք է թափվի քաղաքական իշխանությունը պահելու համար։

Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Leave a Comment