Հայաստանի մոտ միանգամից երկու հարսանիքի ժամանակ պարել չի ստացվի. ՌԴ ԱԳՆ • Tribune.am

Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ. երկու հարսանիքի ժամանակ պարել հնարավոր չի լինի, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Միաժամանակ երկու միության անդամ լինելը սահմանմամբ անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանը չի կարողանա երկու հարսանիքի ժամանակ պարել», — լրագրողներին ասել է Գալուզինը հարևան երկրների հետ փոխգործակցության հարցերով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստից հետո։

Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ սահմանմամբ անհնար է լինել մաքսային միության մեջ և՛ Եվրամիության, և՛ ԵԱՏՄ-ի հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են երկու աշխարհների միջև լինել, բայց դա վնասակար է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Մայիսի 9-ին Պուտինը առաջարկել է քննարկել Հայաստանի ԵՄ ծրագրերը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հաջորդ գագաթնաժողովում։

Leave a Comment