Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կտրել եմ և մինչև վերջ կտրելու եմ․ Փաշինյան

Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կտրել եմ և մինչև վերջ կտրելու եմ․ Փաշինյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ակտիվացել է, Վանաձորում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Դուք՝ պատերազմի եռագլուխ կուսակցություն, սահմանին մեկ կրակոց չեք արձակել, բայց տասնյակ կրակոցներ եք արել ՀՀ տարբեր բնակավայրերում։ Հիմա քո ընտանիքի անդամը փախած է, որովհետև պիտի դատվի ՀՀ-ի մեջ կրակելու համար։ Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կտրել եմ և մինչև վերջ կտրելու եմ։ Նրանք ապրում են իրենց մաֆիոզ կյանքի վերջին օրերը և շաբաթները»,- ասել է վարչապետը։ 

Փաշինյանը հավելել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը Մարտի 1-ի գործով պետք է ի կատար ածվի։

«Ռոբերտ Քոչարյանը պետք է երկար տարիներով բանտ նստի։ Սամվել Կարապետյանը՝ որպես փողեր լվացող, մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող, պետք է երկար տարիներ բանտ նստի։ Կատակերգությունն ավարտված է»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment