
ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ ««Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ»։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Թևանյանը նշում է․ «Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում, մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով՝ կարողանալու է վերարտադրվել։
Իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը։ Փաստացի ինքը հրահանգներ է տալիս իրավապահ կոչված համակարգին, ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորել, ում դեմ գործ հարուցել, և այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով․․․»։