
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունները՝ ներառյալ Ծառուկյան և այլն, պատերազմին մի հատ կրակոց չեն արել, բայց տասնյակ կրակոցներ եք արել Աբովյանում, Առինջում, Երևանում, տարբեր բնակավայրերում: Եվ հիմա քո ընտանիքի անդամը փախած ա, որովհետև ինքը պիտի դատվի ՀՀ մեջ կրակելու համար: Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կտրել եմ և մինչև վերջ կտրելու եմ, իմացեք: Դու և քո փախուստի մեջ գտնվող զավակը, կալուգացին, դուք եք սպառնալիք ՀՀ անվտանգությանը և մենք էդ սպառնալիքը շատ արագ կչեզոքացնենք»,- Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ սպառնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: