
«Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի 2-րդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ նրա դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանի հոդվածով»,- այս մասին Վանաձորում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հաանրապետությունից»,- հավելել է վարչապետը։