«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի, այսօր Վանաձորում կայացած մեծ հավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- ասել է նա։
