ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետը հայտարարել է Իսրայելի բանակի բարձրագույն մարտական պատրաստության մասին


Միջազգային


Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) առավելագույն մարտական պատրաստության վիճակում է և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման։ Դրա մասին դիվիզիաների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։


Ըստ նրա՝ իսրայելական ուժերն ամրապնդում են պաշտպանական դիրքերը երկրի բոլոր սահմանների երկայնքով՝ կանխելով հնարավոր սպառնալիքները։



«Այս պահին Իսրայելի պաշտպանության բանակը  բարձրագույն մարտական պատրաստության վիճակում է և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ընդգծել է Զամիրը։ Նրա հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։

Գլխավոր շտաբի ղեկավարը նշել է նաև, որ իսրայելական զինվորականները շարունակում են գործել բոլոր ուղղություններով՝ ձգտելով առավելագույն վնաս հասցնել հակառակորդին և ապահովել քաղաքացիական անձանց ու զինծառայողների անվտանգությունը։

«Մենք շարունակելու ենք գործել այնքան, որքան պահանջվի՝ ինչպես մոտակա, այնպես էլ հեռավոր ճակատներում»,- հայտարարել է նա։


Leave a Comment