Dior-ը կսահմանափակի գների բարձրացումը | Radar Armenia

Dior-ը կսահմանափակի գների բարձրացումը

Ֆրանսիական Dior նորաձևության տունը նախատեսում է սահմանափակել գների բարձրացումը՝ վաճառքների անկման ֆոնին հաճախորդներին վերադարձնելու նպատակով։ Dior-ի գլխավոր տնօրեն Դելֆին Առնոյը հայտարարել է, որ վերջին տարիներին շքեղության ոլորտում չափազանց բարձր գները սկսել են վանել գնորդներին։

Նրա խոսքով՝ Lady Dior պայուսակի գինը 2023 թվականից չի փոխվել՝ բացառությամբ որոշ երկրների, որտեղ արժույթների փոխարժեքն է փոփոխվել։ Բրենդը նաև նոր ստեղծագործական ուղղություն է որդեգրել։ Նոր հավաքածուները ներկայացրել է Ջոնաթան Անդերսոննը, որի աշխատանքներում ներառվել են ավելի մատչելի գնային տարբերակներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment