Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի լավագույն ձախ պաշտպան – armeniatoday.am

Սերբական «Ցրվենա Զվեզդա» Բելգրադի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան, հայտնում է Match TV-ն։

Սերբիայի Սուպերլիգայի կայքի տվյալներով՝ Թիկնիզյանն ընդգրկվել է Սերբիայի Սուպերլիգայի մրցաշրջանի բոլոր աստղերի հավաքականում։

27-ամյա ֆուտբոլիստի համար այս մրցաշրջանն առաջինն էր «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում։ Բելգրադի ակումբի հետ նա նվաճել է Սերբիայի առաջնությունը և Սերբիայի գավաթը։ Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը խաղացել է 25 խաղ՝ կատարելով հինգ գոլային փոխանցում։

Leave a Comment