Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Մեծ Բրիտանիային մեղադրել է ՌԴ-ի հարցում երկակի ստանդարտների մեջ։
Նրա խոսքով՝ Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ և համոզել նրանց պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, սակայն այժմ Լոնդոնն ինքն է չեղարկել ռուսական նավթի դեմ նախկինում սահմանված սահմանափակումները։
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, մայիսի 19-ին հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան թույլատրել է երրորդ երկրներում ռուսական նավթից արտադրված դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի ներկրումը։
«Այսօր մենք տեսնում ենք, որ Բրիտանիան ինքն է վերացրել պատժամիջոցները, մինչդեռ նախկինում պնդում էր, թե Ռուսաստանի հետ առևտուրը նրան հնարավորություն է տալիս տանկեր արտադրել և կրակել ուկրաինացիների վրա։ Եթե դատենք իրենց իսկ տրամաբանությամբ, նշանակում է՝ նրանք նույնպես գումար կտան տանկերի համար», – հավելել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ բրիտանացի դեսպանին չի հետաքրքրում Վրաստանի բնակչությունը։ Նրա համար առաջնայինը հանձնարարականի կատարումն է, իսկ թե ինչ կլինի ժողովրդի հետ, դիվանագետին քիչ է հուզում։
Պապուաշվիլին փետրվարին ԵՄ-ին մեղադրել էր «գաղութային մտածելակերպի» և Վրաստանի նկատմամբ շանտաժի մեջ։ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասն ապրիլին հայտարարել էր, որ միության 26 անդամ պետություններ պատրաստ են աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը։
