Սրանք պարզապես գոյություն ունեն․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պետք չէ ուշադրություն դարձնել Կալինինգրադի մարզին հարվածելու հնարավորությունների վերաբերյալ Լիտվայի կողմից հնչող հայտարարություններին: Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ նմանատիպ ելույթներով Մերձբալթյան երկրի ներկայացուցիչները պարզապես փորձում են հիշեցնել իրենց գոյության մասին: 

Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիշը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, իբր, ունի «միջոցներ», որոնք կարող է օգտագործել Կալինինգրադի մարզում Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքների դեմ։

«Գիտեք, մենք պետք է ինչ-որ կերպ սա դուրս թողնենք ուշադրության կենտրոնից, ավելի քիչ ուշադրություն դարձնենք  և կարևորություն տանք դրան», – ասել է Լավրովը «Վեստի» լրատվական գործակալության հեղինակ Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Լիտվայի արտաքին գործերի նախարարության սպառնալիքները։

Նրա խոսքով՝ դադարել է նման հաղորդագրություններ կարդալուց։ 

 «Դե, նրանց անհրաժեշտ է ինչ-որ միջոց՝ հաստատելու իրենց գոյությունը։ Բայց ի տարբերություն հայտնի փիլիսոփայի, որն ասել է. «Ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ», սրանք պարզապես գոյություն ունեն», – հավելել է նախարարը։ 

Leave a Comment