Ռուսաստանի Արմավիր քաղաքում ուժեղ անձրևների պատճառով Կուբան և Ուրուպ գետերը բարձրացել են, ինչը մեծացրել է ափամերձ տարածքներում ջրհեղեղների և բնակիչների տարհանման վտանգը, հայտնել է քաղաքային վարչակազմը։
Նևինոմիսկի մոտակայքում ջրամբարից արտակարգ ջրի բացթողում է իրականացվում, և «կա կրիտիկական մակարդակի հասնելու վտանգ», զգուշացրել են իշխանությունները՝ հղում անելով մասնագետներին։ Նրանք հավելել են, որ ջուրը կարող է քաղաք հասնել մինչև երեկո։
Հնարավոր ջրհեղեղի գոտին ներառում է Ստարայա Ստանիցան, Կրասնայա Պոլյանան, Յուբիլեյնին, Սևերնի միկրոշրջանի մի մասը, Բարաննիկով նրբանցքը, ինչպես նաև Խիմիկի, Ստրոյտելի և Զարեչնոյեի այգեգործական միավորումները։
