Ոստիկանության պաշտոնյայի մեքենայում թմրանյութ են հայտնաբերել է․ նա կալանավորված է


Սպորտ


ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի պետի տեղակալը, ով ի պաշտոնե կոչված է հանցագործություններն ու ապօրինությունները կանխելու կամ բացահայտելու, ինքն է դարձել իր գործընկերների հերթական «զոհը»։

Բանն այն է, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Սոխակ անունով նշված պաշտոնյան իր մեքենայում թմրամիջոց է պահում և օգտագործում։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ՔՈԳՎ ծառայողները նրա մեքենայում իսկապես հայտնաբերել են թմրամիջոց։ 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Նոր Հաճնի բաժանմունքի պետի տեղակալին ձերբակալել են, և մոտ մեկ ամիս է՝ նա գտնվում է կալանքի տակ։ 


Leave a Comment