Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Մոտ քառորդ դար ՌԴ քաղաքացին Հայաստանում զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի, պաշտպանոության նախարարի, նախագահի խորհրդականի-Զինվորական գլխավոր տեսչի շատ պատասխանատու պաշտոնները, ներկայումս բնակվում է Մոսկվայում և ՌԴ պատկան մարմինների կողմից ՀՀ-ին չի արտահանձնվում, թեև մեղադրվում է մարտի մեկի գործով և գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Սա է, երևի, ռազմավարական դաշնակցությունը։ Երբ Մոսկվան ապաստանում է քրեական հետախուզման մեջ գտնվող երեք գեներալի, մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի։ Աշխարհում երկրորդ երկիրը կա՞, որտեղ այլ պետության քաղաքացին կուսակցություն է հիմնադրում և իրեն անվանում «հաջորդ վարչապետ»»։
