Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

20 մայիսի 2026 – 12:03 AMT

PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքումմայիսի 20-ի ցերեկը, 21-24-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Քամինհյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում մայիսի 20-ի երեկոյան, 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +21…+23 աստիճան, իսկ երեկոյան կգրանցվի +16…+18 աստիճան տաքություն։

Leave a Comment