Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, դա քննարկել է Սի Ծինփինի հետ




 

Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, և որ ինքը Պեկին կատարած այցի ընթացքում դա քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:


 


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում է՝ չինացի իր գործընկեր Սի Ծինփինի հետ բանակցություններ վարելու:


 


Չինաստանի նախագահը ՌԴ առաջնորդի հետ այսօրվա բանակցությունների ընթացքում բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի «անսասան» հարաբերությունները:


 


Այս հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին այցից օրեր անց:


 


Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում Պեկինը և Մոսկվան երկարաձգել են Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը:


 


Պուտինը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ հարաբերությունները հասել են «աննախադեպ բարձր մակարդակի»՝ չնայած «անբարենպաստ արտաքին գործոններին»՝ առանց որևէ երրորդ երկրի նշելու:


 


 


Leave a Comment