Իրանի հետ հակամարտությունը կարող է շատ արագ ավարտվել. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել Իրանի հետ հակամարտության արագ ավարտի վերաբերյալ։

Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը ամերիկացի օրենսդիրների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Մենք շատ արագ կավարտենք այս պատերազմը։ Իրանը իսկապես ցանկանում է գործարք, նրանք հոգնել են պատերազմից», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացը կարող է շատ արագ իրականություն դառնալ:

«Դա տեղի կունենա, և դա տեղի կունենա արագ», – հավելել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեմ է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը՝ ընդգծելով, որ ակնկալում է իրավիճակի արագ և քաղաքավարի լուծում։


Leave a Comment