Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին Լոռիում քարորզարշավի ժամանակ ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ:
Գործարանի աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով: Էս պահից նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ կառավարությունն է: Արարատ ցեմենտը շուտով դե յուրե վերադարձվելու է Հայաստանին»,- ասել է Փաշինյանը: