Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական. Նիկոլ Փաշինյան

Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը շուտով պետականացվելու է։

«Ինչպես 2021 թ. ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին, որովհետև Գուլոյան–Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման, և շատ արագ, ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ»,- ասել է նա՝ շնորհավորելով ցեմենտի գործարանի աշխատակիցներին ազատագրման առթիվ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment