ՌԴ ԱԴԾ գործակալ լինելու մասին. քարողչական հնարքների մասին. Արա Պողոսյան

Յոզեֆ Գ* եբելսի անվան հետ կապվող քարոզչության ամենահայտնի թեզը «Մեծ ստի» (Big Lie) սկզբունքն է, որի էությունը հետևյալն է.

«Որքան մեծ է սուտը, այնքան ավելի արագ է հասարակությունը հավատում դրան»։

Ըստ ն* ացիստական քարոզչության մեթոդաբանության՝ մարդիկ առօրյայում սովորաբար մանր ստեր են խոսում և չեն պատկերացնում, որ հնարավոր է հնարել համաշխարհային մասշտաբի հրեշավոր սուտ։ Այդ պատճառով նրանք ենթագիտակցորեն հավատում են դրան։

Գ*եբելսյան քարոզչության հիմնական կանոնները ենթադրում են #պարզություն և #կրկնողություն.

Գաղափարը պետք է լինի պարզ, իսկ սուտը պետք է անդադար կրկնվի, մինչև հանրությունը սկսի այն ընդունել որպես ակնհայտ ճշմարտություն։

  • Պետք է ապահովվի բացարձակ միակողմանիություն.

Քարոզչությունը երբեք չպետք է թույլ տա այլընտրանքային կարծիք, կասկած կամ քննարկում. գոյություն ունի միայն մեկ «ճշմարտություն»։

Պետք է զանգվածային գիտակցության մեջ դրվի հուզականություն, ո‘չ թե բանականություն.

Պետք է ազդել մարդկանց վախերի, ատելության և հպարտության վրա, այլ ո‘չ թե տրամաբանության։

  • Թշնամու կերպարի ստեղծում.

Բոլոր խնդիրների համար միշտ պետք է մեղադրել մեկ կոնկրետ թշնամու (ներքին կամ արտաքին)։

Արա Պողոսյան, քաղաքագետ

Leave a Comment