Նարեկ լինել միայն ՀՀ քաղաքացի․ Կարապետյանը՝ ՔԿ-ում քրեական վարույթի մասին




 

Sputnik. Նարեկ Կարապետյանը ռոբինզոնյան «Ուրբաթի» ոճով է արձագանքել քաղաքացիության մասին նախաձեռնված քրեական վարույթին։


 


«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը վստահեցնում է՝ ինքը ՀՀ քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն չունի։ Այս մասին նա հայտնել է սոցցանցերի իր էջում՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթին։


 


«Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի: Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից»,- ռոբինզյոնյան «Ուրբաթի» ոճով ասել է Կարապետյանը:


 


Նա նաև գրել է, որ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ինքնատիրապետումը կորցրել է ու հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է:


 


«Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը և իր թիմը, որպեսզի շեղեն իրավիճակը, սկսել են ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ 2 օր մարդկանց շեղեն»,- գրել է նա։


 


 


Leave a Comment