«Արսենալը» 22 տարի անց հռչակվեց Անգլիայի չեմպիոն

«Արսենալը» 22 տարի անց հռչակվեց Անգլիայի չեմպիոն

«Արսենալը» Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Արսենալը» մրցակից թիմերի համար դարձել է անհասանելի այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում չի կարողացել հաղթել «Բորնմութին»։

«Արսենալի» երկրպագուները երկար էին սպասում այս տիտղոսին․ վերջին անգամ «զինագործներն» Անգլիայի չեմպիոն էին դարձել դեռևս 2004 թվականին։ Այդ ժամանակ թիմը, Արսեն Վենգերի գլխավորությամբ, ամբողջ մրցաշրջանն անցկացրել էր առանց պարտության։ Այդ տարիների «Արսենալի» կազմում հանդես էին գալիս Թիերի Անրին, Պատրիկ Վիեյրան, Ֆրեդի Յունգբերգը, Ռոբեր Պիրեսը և այլ աստղեր։

Եվ ահա, 22 տարի անց, «Արսենալը» կրկին տոնում է չեմպիոնությունը։ Թիմի գլխավոր մարզիչն է Միկել Արտետան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment