Արեգակի՝ Երկրին չերևացող կողմում տեղի են ունեցել ամենաբարձր՝ X դասի երեք հզոր բռնկումներ։ Գիտնականների տվյալներով՝ բռնկումները ֆիքսել է Solar Orbiter տիեզերական սարքը։ Դրանք առաջացել են Արեգակի հակառակ կողմում ձևավորված հսկայական ակտիվ գոտում, որը մասնագետներն արդեն անվանում են «սուպեր-կենտրոն»։
Մասնագետների խոսքով՝ այս պահին արձակված էներգիան գրեթե չի ազդում Երկրի վրա, քանի որ բռնկումները տեղի են ունեցել մեզանից հակառակ հատվածում։ Նշվում է, որ հնարավոր ազդեցության տակ կարող է հայտնվել միայն Մերկուրի մոլորակը, մինչդեռ հաջորդ մոլորակը, որը «տեսանելիության գոտում» է՝ հեռավոր Ուրանն է։
Գիտնականները նաև հայտնել են, որ պայթյունները մասամբ քայքայել և պարզեցրել են արևային բծերի վտանգավոր խումբը։ Սա նշանակում է, որ նվազել են հավանականությունները, թե այն նույն հզորությամբ կհասնի Արեգակի այն հատվածին, որն արդեն ուղղված կլինի դեպի Երկիր։
