Մասիս քաղաքում հրդեհի հետևանքով կա երկու զոհ և երկու տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ժամը 20։25-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Նշվում է, որ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան բուժօգնություն։
